Քաղաքականություն

Ալիևը կզանգի և կաղաչի ԱՄՆ-ին, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն. Էդմոն Մարուքյան

Ալիևը կզանգի և կաղաչի ԱՄՆ-ին, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն. Էդմոն Մարուքյան
Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն։ Այս մասին 24TV-ի եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի համոզմամբ, Հայաստանի…

Ալիևը կզանգի ԱՄՆ ու կաղաչի, որ չանեն, եթե պատժամիջոցներ կիրառվեն։  Այս մասին 24TV-ի եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
 

Մարուքյանի համոզմամբ, Հայաստանի տարածքներ ներխուժելը հստակ հետևանքներ է ունենալու, Ալիևի վերջը վատ է լինելու, և, ըստ միջազգային իրագվունքի, մենք ունենք իրավունք ուժով ետ մղելու թշնամիներին, եթե, իհարկե, դիվանագիտական միջոցները անարդյունավետ են դառնում։ 
Մարուքյանը նաև հակադարձեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նշելով, թե՝ ՀՀ-ն չի կապիտուլացվել, քանի որ կապիտուլյացիան իրավական հասկացություն է, իսկ այդ առումով Ճապոնիայի հետ համեմատվելը սխալ է։ 

Խոսելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մենք  պետք է արագ լուծենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը ու կնքենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, իսկ Արցախի հարցում հիմա չենք կարող լավ բանաձև ստանալ, այսինքն՝ կարգավիճակը պետք է թողնենք ապագային։ Ըստ նրա՝ այս երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթացք ունենան։ 

Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարծիքով, Ռուսաստանի ազդեցությունը նվազել է տարածաշրջանում, փոխարենը Թուրքիայինն ու Ադրբեջանինը` մեծացել, այս առումով չենք կարող չաշխատել այլ ուժերի հետ, բացի այդ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեզ լուրջ քաղաքական աջակցություն են ցուցաբերում։

Նմանատիպ հոդվածներ

Որևէ «արտատարածքային միջանցքի մասին» խոսք լինել չի կարող. Օվերչուկը՝ Հայաստանի և Ադրբեջանի ապաշրջափակման սկզբունքների մասին

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում խոսք չկա և չի կարող լինել որևէ «արտատարածքային միջանցքի» մա...

Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապետի հր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250