Ողջ հունական նավատորմն այժմ էգեյան ծովում է. հույն լրագրող

Ողջ հունական նավատորմը այժմ գտնվում է Էգեյան ծովում: Այս մասին գրել է հույն լրագրող Փոլ Անտոնոպուլոսը։

 

«Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարզվել է, որ կեսգիշերին թուրք զինվորականները առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու հունական կղզիներ ներխուժելու հնարավորությունը, ինչպես նաև Հունաստանի դեմ վերջին օրերին հնչած հստակ սպառնալիքներից հետո»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկար:

 

Ավելի վաղ լրագրողը գրել էր. «Էրդողանը Հունաստանին կոչ է անում նայել պատմությանը: Այսպիսով, ես արեցի դա: Կարդացի, որ հունական նավատորմը ոչ մի ճակատամարտ չի պարտվել իր ժամանակակից ձևավորումից ի վեր: 
 

Մեզ ոչ ոք պետք չէ, բացի դաշնակիցներից զսպման համար»,- գրել է նա:

Քաղաքականություն