Ինչ էր պատմում այսօր հայտնաբերված զինծառայողի հորեղբայրը եղբորորդու մասին

Այսօր գտնված զինվորի հորեղբայրը երեկ ՊՆ գնացած` անհայտ կորած զինծառայողների հարազատների շարքում էր, գրում է «Արմլուր»-ը:

Հայկ Անթանյանը լրատվամիջոցներին պատմել էր, որ իր եղբորորդին՝ 20-ամյա զինծառայող Սամվել Աթանյանը, 2 ամսվա զինվոր է եղել ադրբեջանական հարձակման ժամանակ։

«Նրան սեպտեմբերի 12-ին տարել են Ներքին Հանդ` ինժեներական աշխատանքների։ Դրանից հետո որևէ լուր չկած, վերջին անգամ տեսել են շինաշխատանքներ կատարելիս», – ասել էր Հայկ Անթանյանը։
 

13 օր անց Սամվել Անթանյանին գտել են ողջ-առողջ, նշվում է լրատվամիջոցի թելեգրամյան ալիքում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է:

Քաղաքականություն