«ԱԱԾ շենքի մոտ կտրող-ծակող գործիքով հարձակվել է վրաս». փաստաբանն ահազանգում է

 Փաստաբան Գայանե Պապոյանը հայտարարել է, որ այսօր իր վրա հարձակում է տեղի ունեցել։ Փաստաբանն այդ մասին գրառում է արել սոցցանցի իր էջում։

 

«Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ։

Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա, երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։

 

Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։

Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։

Oրը ցերեկով` ԱԱԾ շենքի մոտ: Ինձ ոչինչ չի պատահել»,- գրել է Գայանե Պապոյանը։

Քաղաքականություն

Պատահարներ