Հասարակություն

Որքան կկազմի չսահմանված վայրում աղբ թափելու համար նախատեսված տուգանքի չափը

Որքան կկազմի չսահմանված վայրում աղբ թափելու համար նախատեսված տուգանքի չափը

 Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը:

 

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30 000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ ոստիկանները կսկսեն տուգանել քաղաքացիներին աղբը սխալ տեղում նետելու համար։ Արդեն իսկ ԱԺ-ում ընդունվել է հմապատասխան օրենքներում փոփոխությունների փաթեթը:

 

Պատժվելու են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները. Նրանք, օրինակ, կտուգանվեն աղբի տարաներից եւ աղբավայրերից դուրս թափոնների կուտակման համար։ Տուգանքի չափն այդ դեպքում 100-ից 200 հազար դրամ կկազմի։ Ընդ որում, կտուգանվեն նաեւ այդպիսի խախտումներ թույլ տված անհատներն ու ձեռնարկությունները։ Առաջինները կտուգանվեն 30-ից 50 հազար դրամի չափով, իսկ երկրորդները՝ 100-ից 150 հազար դրամի չափով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից