ԱՄՆ Կոնգրեսը նախնական համաձայնություն է տվել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթին. Reuters

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ կոնգրեսականները նախնական համաձայնության են եկել Ուկրաինային մոտ 12 մլրդ դոլարի օգնության փաթեթ տրամադրելու մասին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
 

Հստակեցվում է, որ Ուկրաինային օգնության նոր փաթեթը ծախսային օրինագծի մի մասն է, որը ԱՄՆ կոնգրեսականները պետք է ընդունեն այս շաբաթ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն էր տվել Ուկրաինային 675 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացմանը։
 

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքերով, Կիևին արևմտյան օգնությունը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարում:

Քաղաքականություն

Պատահարներ