Վրաստանը չի հաստատում ռուսաստանցիների համար երկուշաբթի օրվանից սահմանը փակելու մասին լուրերը
Վրաստանը չի հաստատում ռուսաստանցիների համար երկուշաբթի օրվանից սահմանը փակելու մասին լուրերը: Այս մասին գրում է Новости-Грузия-ն:
Երկրի կառավարությունը հայտարարել է, որ չի մեկնաբանելու Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանի ենթադրյալ մասնակի փակման մասին լուրերը, իսկ «նախկին հայտարարություններին ոչինչ ավելացնել չեն կարող»։ Նշվում է, որ գործակալությանը նման պատասխան է տրվել՝ ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով։
Խոսակցություններ սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին ուկրաինական հեռուստաալիքի եթերում ասաց, որ ինքը ոչ պաշտոնապես իմացել է երկուշաբթի օրվանից ռուսաստանցիների համար սահմանները փակելու վրացական իշխանությունների մտադրության մասին այն ռուսաստանցիների համար, որոնց տարիքը համապատասխանում է մոբիլիզացիայի ենթարկվելու պահանջներին:
Մինչ այս կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի նախատեսում սահմանափակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը երկիր՝ չնայած սահմանին տիրող աղմուկին։ Այս շաբաթ «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ բացառեց վիզային ռեժիմի կամ այլ սահմանափակումների ներդրման հնարավորությունը՝ վստահեցնելով, որ «իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է»։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին անցակետը գործում է սովորական ռեժիմով, շուրջօրյա։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, "Միասնական ազգային շարժման ներկայացուցիչ Նոնա Մամուլաշվիլին ուկրաինական Freedom հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ երկուշաբթի օրվանից Վրաստանը նախատեսում է փակել ՌԴ-ի հետ սահմանները տղամարդկանց համար:
Պատգամավորը նաև նշել է, որ ռուսաստանցիները քաջություն չունեն բողոքելու իրենց իշխանության որոշումների դեմ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին15-կիլոմետրանոց խցանում է առաջացել: ՌԴ-ի բնակիչները փորձում են դուրս գալ երկրից` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մոբիլիզացիա հայտարարելուց հետո: