Թշնամին առնվազն կես ժամ ինտենսիվ կրակել է Կութ գյուղի հարևանությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ․ Հակոբ Ավետյան
Թշնամին երեկ առնվազն կես ժամ ինտենսիվ կրակել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Հիմա հանդարտ է իրավիճակը, բայց ցանկացած պահի սպասում ենք, որ նորից կարող են վերսկսել։ Այսինքն՝ հանդարտ ասելը հարաբերական է, սա խաղաղություն չի»,-ասել է Ավետյանը։
Կութում, ինչպես նշեց Ավետյանը, հիմա միայն տղամարդիկ են, հիմնականում՝ երիտասարդներ։ Բնակիչները դեռ չեն շտապում տուն վերադառնալ. թշնամին քանի հետ չի քաշվել, ցանկացած զարգացում սպասելի է։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Թշնամու գործողությունների հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրենց քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։«Սեպտեմբերի...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...