Նոր տեսանյութ՝ Իրանից․ ցույցերն ավելի զանգվածային են դառնում
Իրանում բողոքի ցույցերն ավելի զանգվածային են դառնում: Նրանք չեն հանդարտվում այն բանից հետո, երբ 22-ամյա Մահսա Ամինին, ով բերման էր ենթարկվել «սխալ հիջաբ կրելու» համար, մահացել է ոստիկանական բաժանմունքում, փոխանցում է Nexta Live-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ կանայք փողոցներում հանում են գլխաշորերը, կտրում մազերը, ակտիվիստները հրկիզող խառնուրդներ են նետում ուժայինների վրա և վանկարկում «Մահ բռնապետին»։ Ցուցարարները նաև քանդում և ոչնչացնում են պետության պաշտոնական խորհրդանիշները, հրկիզում են մեքենաներ և կազմակերպում երթեր՝ փակելով Թեհրանի փողոցները։ Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին օդում նախազգուշական կրակ բացելով՝ հաղորդվում է, որ ուժայինները զանգվածային ձերբակալություններ են սկսել։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին, Իրանում մահացել է Մահսու Ամինին. նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը, քանի որ 22-ամյա աղջիկը սխալ էր կրել հիջաբը։ Բաժանմունքում աղջիկը վատացել է, իսկ մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։ Իշխանությունների տվյալներով՝ ողբերգության պատճառը սրտի կաթվածն է եղել։ Մեկ այլ վարկած են պնդում միայն ականատեսներն ու հարազատները՝ ըստ նրանց՝ աղջիկը մահացել է ոստիկանների ծեծի հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ ներկայացրեց սահմանին տեղի ունեցողից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապ, ես շրջափակման մեջ եմ, բայց ես գերի չեմ ընկնի․ Տարոնին ճանաչողները՝ հերոսի մասին
Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի սահմանները՝ մոբոլիզացիա հայտարարելու ֆոնին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Ռուսաստանի սահմաններին։ Լրատվամիջոցները չեն ն...