
Կրեմլից մեկնաբանել են Բորելի հայտարարությունները

ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, ով հայտարարել է, որ սատարում է ռուսների դեմ տրիբունալի գաղափարին, Ռուսաստանում հեղինակություն չի վայելում իր անթույլատրելի հայտարարությունների պատճառով, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ պաշտպանում է Ուկրաինայում ռուսների գործողությունների համար տրիբունալ ստեղծելու գաղափարը։
Մեկնաբանելով տրիբունալ ստեղծելու հնարավորությունը՝ նա խոսեց ռուսների մասին, սակայն գերադասեց չհիշատակել ռազմական հանցագործություններ կատարող ուկրաինացիներին։ Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հստակեցրել, թե ռուսներից կոնկրետ ով, իր կարծիքով, պետք է դիմի դատարան։
«Պարոն Բորելը, ցավոք, մեզ մոտ՝ որպես եվրոպական դիվանագիտության ղեկավար, պատշաճ լիազորություններ չունի՝ կապված իր բոլորովին անթույլատրելի հայտարարությունների հետ, որոնք հնչեցվել են և, հետևաբար, մենք այսուհետ համապատասխանաբար ենք վերաբերելու նրա բոլոր հայտարարություններին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։