Հասարակություն

ՊՆ-ն՝ ադրբեջանական հարձակման ժամանակ զոհված կին մարտիկների մասին

ՊՆ-ն՝ ադրբեջանական հարձակման ժամանակ զոհված կին մարտիկների մասին
2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու…

2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը»,- գրել է մամուլի քարտուղարը:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանը ականանետերով և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250