Հասարակություն
Ռուսաստանն ու Չինաստանն են, որ չեն հավակնում կառավարել ամբողջ աշխարհը․ Պեսկով
Ի տարբերություն որոշ պետությունների, Ռուսաստանը եւ Չինաստանը չեն ձգտում կառավարել աշխարհը։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Իրենց երկկողմ հարաբերություններն իրականացնելիս՝ հենց Ռուսաստանն ու Չինաստանն են, որ չեն հավակնում կառավարել ամբողջ աշխարհը։ Մենք գիտենք, որ այլ երկրներում նման միտում կա»,- ասել է Պեսկովը։
Նա նաեւ անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի վերաբերմունքի բացարձակ նմանությանը սադրիչ գործողություններին, որոնց աղբյուրը ԱՄՆ-ն է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Պեկինը անընդունելի են համարում նման ապակայունացնող պահվածքը։
Նմանատիպ հոդվածներ
Անհայտ անձինք ալավերդցիներից հարցուփորձ են արել Ադրբեջանի գտնվելու վայրը, փորձել երեխաներից մեկին նստեցնել իրենց մեքենա․ ահազանգի հետքերով
«Անմահները». ՊՆ մամուլի քարտուղարը պատմել է ենթասպա Խաչիկ Մինասյանի ու սերժանտ Նարեկ Հակոբյանի սխրանքի մասին
Հայաստանում ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. Ալեն Սիմոնյան
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար. Սիմոնյան
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0