Ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ.Նենսի Փելոսի

«ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ հստակ և վաղուց  ի վեր նշել է,որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ: Մենք շարունակում ենք  հետևել իրադարձություններին, և ձգտում ենք, որ բանակցային և խաղաղ  տևական  լուծում լինի ԼՂ հակամարտությունը»,- այսօր  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սմոնյանի հետ համատեղ  ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:

 

«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», – հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Քաղաքականություն

Պատահարներ