Հասարակություն

Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին․ Փելոսի

Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին․ Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը:  Այս մասին Փելոսին հայտարարեց  «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում:

 

Նա շեշտեց Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար:

 

«Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին»,- ընդգծեց Փելոսին:

 

Նա հավելեց. «Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է  ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն: Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ չլինեն: Մենք երբեք չենք կարող այն մոռանալ»:

 

Նա հիշեցրեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը 2019-ին ներկայացրել է բանաձև, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պատմությունը ջնջելու ջանքերի դեմ էր: «Մենք մերժում էինք բոլոր այն քայլերը, որոնցով ԱՄՆ կառավարությունը կարող էր ցեղասպանության մերժման հարցի հետ առնչություն ունենալ»,- նշեց Փելոսին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250