
Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Սիմոնյան

Միջազգային բոլոր գործընկերներն իրենց ներդրումն ունեցել են հրադադարի պայմանավորվածության հարցում, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն, ինչը շատ ողջունելի է», - ասաց ԱԺ նախագահը։
Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:
Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:
Հայկական կողմի զոհերի թիվը 105 է: