«Անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի զինված ուժերում մեծ փոփոխություններ են իրականացվում՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած կադրային փոփոխություններով։
Անդրադառնալով Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել սահմանին սադրանք նախապատրաստելու համար, Սիմոնյանը ասաց, որ Ադրբեջանը մշտապես իր գործելաոճը ունեցել է, մշտապես դրանք օգտագործել է բանակցությունների ընթացքում, բայց ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, թե այսօրվա իշխանությունները չեն կարող և չեն կարողանալու բանակցել, բանակցային գործընթացը շարունակվում է։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին։
«Հայաստանի քաղաքացին և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ հարևան երկրների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։
Օրենսդրական նախաձեռնություններով, կադրային մեծ փոփոխություններով առաջ ենք գնալու բանակը զարգացնելու ուղղությամբ: Ի դեպ, մինչև պատերազմը հաճախ ասում էին, որ բանակը գլխատել են և այլն, բայց նման բան չի եղել։ Հիմա ակնհայտ է դառնում, որ բանակում մեծ փոփոխություն կան։ Ես կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր աշխատանքը կատարում է բավականին հաջող»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
Կառավարությունը դիմեց ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին
ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին։Այ...
Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ...
«Ոմն Զելենսկի ասել է, որ ինքը վերջնագրեր առաջադրողների հետ չի երկխոսելու». Մեդվեդևը պատասխանել է Զելենսկիին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկ...