Բոլորը պետք է հստակեցնեն, թե վարագույրի որ կողմում են ուզում մնալ․ Վուչիչ

ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները Սերբիայից պահանջել են ընտրել, թե ում կողմից են ՌԴ-ի հետ կապված իրավիճակի հարցում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

 

Նախօեին Վուչիչը հանդիպում է ունեցել Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության և Արևմտյան Բալկանների այլ տարածաշրջանային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ:

 

«Ինչպես ինձ հայտնեցին, հիմա բոլորը պետք է հստակեցնեն, թե վարագույրի որ կողմում են ուզում մնալ։ Այն կողմում, որտեղ տնտեսությունն անհետանում է և գոյություն չունի՞, թե՞ հաջողության կողմում, որտեղ իրենք են գտնվում»,- հայտնել Է Սերբիայի առաջնորդը։

 

Նա նշել է, որ Արևմուտքի երկրների ներկայացուցիչներն իրեն կոչ են արել ավելի արագ «լուծել Կոսովոյի խնդիրը», ինչը նրանց լրացուցիչ փաստարկներ կտար Ռուսաստանի հետ դիմակայության ընթացքում:

 

Վուչիչի խոսքով՝ Սերբիան կրկին դառնում է ճգնաժամի և «նախկինում համաշխարհային տերությունների դրսևորած անսկզբունքայնության» «ուղեկցող կորուստը»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ