Զապորոժյեի ԱԷԿ-ում միջուկային վթարի վտանգ կա. ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար

Զապորոժյեի ատոմակայանի հրթիռակոծումը Էներգոդարում հանգեցրել է ամբողջական հոսանքազրկման։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին իր ուղերձում ասել է, որ միակ երաշխիքը, որ միջուկային վթար տեղի չի ունենա, կայանի հրթիռակոծման դադարեցումն է, գրում է RTVI-ը:
 

«Հրթիռակոծությունը հանգեցրել է Էներգոդարի լիակատար անջատմանը և սպառնում է Զապորոժյեի մոտակայքում ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Սա պետք է դադարեցվի: <…> Ատոմակայանը չի կարող սակարկության առարկա լինել պատերազմի ժամանակ»,- իր Twitter-ում գրել է նա:

 

Գրոսսին ընդգծել է, որ Էներգոդարին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է քաղաքի ՋԷԿ-ի անջատիչ սարքերի գնդակոծումից հետո։

Գրոսսիի խոսքով՝ էլեկտրակայանում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը միակ երաշխիքն է, որ միջուկային վթար չի լինի։
 

Նա նշել է, որ կայուն էլեկտրամատակարարման վերականգնումը քիչ հավանական է հաճախակի և շարունակվող գնդակոծությունների պատճառով, որոնք անընդհատ վնասում են կայանի ենթակառուցվածքը։ Ըստ այդմ, Զապորոժյեի ԱԷԿ-ի օպերատորը դիտարկում է միակ գործող ռեակտորի աշխատանքը դադարեցնելու հնարավորությունը։ Այդ դեպքում էլեկտրակայանը լիովին կախված կլինի դիզելային գեներատորներից՝ միջուկային անվտանգության կենսական գործառույթների համար:
 

Զապորոժյեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ 2022 թվականի փետրվարի վերջից էլեկտրակայանը գտնվում է ռուս զինվորականների հսկողության տակ։ 

Քաղաքականություն

Պատահարներ