Թուրքիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի պարագլուխներից մեկը. Էրդողան

Թուրքիայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թյաիփ Էրդողանը:

 

Ինչպես նշում են ԶԼՄ-ները՝ խոսքը Աբու Զեյդ անունով ահաբեկչի մասին է:
 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման հինգ բարձրաստիճան անդամներ ձերբակալվել են Թուրքիայում՝ Սիրիային սահմանակից տարածքում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է երկրի ՆԳՆ-ն։

 

Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածների թվում կան հետախուզական գործունեության, սոցիալական ցանցերի և ԻՊ գրոհայինների պատրաստման համար պատասխանատու անձինք։ Նրանք ձերբակալվել էին օգոստոսի 31-ին Թուրքիայի եւ Սիրիայի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ պատրաստվում էին հարձակումներ իրականացնել Թուրքիայի տարածքում։

 

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս անձանց տվյալների շնորհիվ բերման է ենթարկվել ևս վեց մարդ։ Գործողության ընթացքում առգրավվել է ԱԿ-47 ինքնաձիգ և զինամթերք։

Քաղաքականություն

Պատահարներ