Սա և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վաստակն է․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անդրադառնալով 5 հայ ռազմագերիների վերադարձին թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ 

 

«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներից հետո Բաքվում գտնվող ևս հինգ հայ բանտարկյալների ազատ արձակումը։ Այս փոխանցումն առաջին անգամ է տեղի ունենում երկկողմանի, և սա և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վաստակն է։ Հիմնական առաջնահերթությունը հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումն է»,-գրել է նա։ 

 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների: 

 

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
 

Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
 

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
 

Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
 

Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:
 

Քաղաքականություն

Պատահարներ