Ռուդենկոն խոսել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպումը Բալիում G20-ի շրջանակներում դեռ չի նախատեսվում, նման պլաններ չկան, ասել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ինչպես արդեն ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մենք դեռ խոսելու բան չունենք: Եթե Ուկրաինան այլ կերպ արձագանքեր ապրիլի 15-ին ուկրաինական պատվիրակությանը հանձնված փաստաթղթի նախագծին, որը պարունակում էր մի հիմնական տարր՝ հնարավոր համաձայնություն, այն ժամանակ գուցե նման հանդիպումը իմաստ կունենար, բայց հիմա նման բան պարզապես չկա, և մենք չունենք համապատասխան ծրագրեր»,- լրագրողներին ասել է Ռուդենկոն, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ նման հանդիպում ներկայումս չի պատրաստվում, Ռուդենկոն պատասխանել է. «Այսպես գրեք»։

Քաղաքականություն

Պատահարներ