Լեհաստանն իր բնակիչներին չի ստիպի գազ խնայել

Լեհաստանը չի պատրաստվում քաղաքացիներին և բիզնեսին ստիպել նվազեցնել գազի սպառումը, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է հանրապետության կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը։


«Լեհաստանում արդեն այս պահին գազի սպառումը նախորդ տարվա համեմատ նվազել է, այստեղ բնական մեխանիզմներ են գործում, եթե խոսքը ձեռնարկությունների և տնային տնտեսությունների մասին է»,- ասել է Մյուլերը։

 

«Այս առումով մենք կարգավորում չենք նախատեսում, եթե խոսքը, այսպես ասած, հարկադրանքի միջոցների մասին է»,- հավելել է նա։

 


Միաժամանակ նա ասել է, որ Լեհաստանի կառավարությունն աշխատում է գազի խնայողության խթանման մեխանիզմների մշակման վրա։ 

 

«Եթե խոսքը խրախուսման մեխանիզմների մասին է, ոչ թե արգելող մեխանիզմների, ապա մենք աշխատում ենք դրանց վրա»,- ասել է խոսնակը։

Քաղաքականություն

Պատահարներ