Ինչպես են ցավակցել համաշխարհային առաջնորդները թագուհու մահվան կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել թագավոր Կառլ III-ին Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ:
 

«Միացյալ Թագավորության նորագույն պատմության ամենակարևոր իրադարձությունները անքակտելիորեն կապված են Նորին Մեծության անվան հետ: Շատ տասնամյակներ շարունակ Եղիսաբեթ II-ը իրավամբ վայելել է իր հպատակների սերն ու հարգանքը, ինչպես նաև հեղինակությունը համաշխարհային բեմում: Դուք քաջություն և հաստատակամություն եք ցուցաբերում այս դժվարին, անուղղելի կորստի առջև։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել թագավորական ընտանիքի անդամներին և Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդին»,- նշվում է ցավակցական ուղերձում։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետագա բարեկամությանը նոր միապետի օրոք Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։

«Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ բարեկամությունը թագավորի և թագուհու հետ», - ասվում է Բայդենи հայտարարության մեջ:

Բայդենն ընդգծել է, որ Էլիզաբեթ II-ը պարզապես միապետ չէր, «նա սահմանեց դարաշրջանը», «օգնեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունները առանձնահատուկ դարձնել»։

 

Նշենք, որ Սպիտակ տանը դրոշները իջեցրել են՝ ի հիշատակ Եղիսաբեթ II թագուհու:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը թագուհու մահն անվանել է «մեծ ցնցում ազգի և աշխարհի համար»:

 

Նա նաև հայտարարել է, որԵղիսաբեթ II-ի մահով երկիրը թեւակոխում է նոր դարաշրջան: Նա կոչ է արել ժողովրդին միավորվել թագավորին օգնելու համար։

«Երբ մենք սգում ենք, մենք պետք է համախմբվենք, որ օգնենք նրան կրել այն կարևոր պատասխանատվությունը, որը նա ունի մեզ համար», - ասել է Թրասը:

Նրա խոսքով՝ Եղիսաբեթ II-ի մահով երկիրը մտնում է երկրի մեծ պատմության նոր դարաշրջան։

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին բրիտանական միասնության խորհրդանիշն էր և ֆրանսիական հանրապետության բարեկամը:

 

«Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը ավելի քան 70 տարի մարմնավորել է բրիտանական ազգի շարունակականությունն ու միասնությունը: Ես նրան կհիշեմ որպես Ֆրանսիայի ընկեր, մեծ սրտով թագուհի, որը հավերժ կմնա իր երկրի և իր դարի հիշողության մեջ»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ