
Ե՞րբ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն․ Ստոլտենբերգը մանրամասնում է

Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն, եթե դադարեցնի ռազմական գործողությունները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա խաղաղություն կլինի, եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, ապա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ երկիր»,- ասել է նա։