Էներգոդարը գնդակոծվում է․ քաղաքը հոսանքազրկվել է

Ուկրաինայի զորքերը 27 արկ են արձակել Էներգոդարի ուղղությամբ՝ հոսանքազրկելով քաղաքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

 

«Մեկ օրվա ընթացքում գրանցվել է Էներգոդար քաղաքի վեց հրետանային գնդակոծություն։ Կախովսկայա ջրամբարի հակառակ ափին գտնվող Մանգանեց բնակավայրի շրջանից արձակվել է 27 արկ: Էլեկտրահաղորդման գծերի գնդակոծման հետևանքով քաղաքը մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսական հրետանու պատասխան կրակով հակառակորդի կրակային միջոցները ճնշվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, ՌԴ Ռազմատիեզերական ուժերը Խարկովի մարզում «Կրակեն» ազգայնական խմբավորման կառավարման կետին հասցրած բարձր ճշգրտության հարվածով, ինչպես նաև ԴԺՀ-ում գտնվող 93-րդ մեքենայացված բրիգադի դիրքերին հասցված հարվածով ոչնչացրել են ավելի քան 50 գրոհային և 16 միավոր տեխնիկա։

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ