«Անձրևների ժամանակ անձրևանոցով են նստում․ մանկապարտեզում այս խայտառակ վիճակն է». Փայլակ Ֆահրադյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին ու Հրաչյա Սարգսյանին. «Երևանի թիվ 101 մանկապարտեզում այս խայտառակ վիճակն է։ Այս պայմաններում երեխաները ստիպված են խաղալ, սովորել…
Անձրևների ժամանակ էլ անձրևանոցով են նստում։


Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մանկապարտեզում տարրական պայմաններ չկան։ Լավ կլիներ քաղաքապետի թեկնածուները գործող քաղաքապետի հետ մի հատ ստեղ էլ գնային, թե՞ PR անել հնարավոր չէ»:

Քաղաքականություն

Պատահարներ