Վրաստանը սկսել է զանգվածաբար արգելել ռուսների մուտքը. Meduza

Meduza-ն գրում է, որ Վրաստանը սկսել է զանգվածաբար արգելել ռուսների մուտքը: Free Russia Foundation հասարակական կազմակերպության տնօրենը «Ագենստվո» գործակալությանն ասել է, որ մի քանի շաբաթ առաջ Վրաստանը խստացրել է հսկողությունը սահմանին ռուսների նկատմամբ, տասնյակ մարդկանց մուտքի թույլտվությունն այժմ մերժվում է: 

 

«Կապ չունի ո՛չ մասնագիտությունը, ո՛չ Վրաստանում ապրելու հանգամանքը, ո՛չ վարձակալության պայմանագրի առկայությունը: Եթե չկա կացության իրավունքի փաստաթուղթ, ապա որևէ այլ փաստաթուղթ չի համարվում Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտք գործելու երաշխիք»,- ասել է կազմակերպության տնօրենը: Տրապիզոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը նույնպես հայտնել է, որ «գրեթե ամեն օր» Վրաստանի տարածք մուտքի թույլտվության հարցում մերժվում են նաև Թուրքիայի տարածքից:

 

Քաղաքականություն

Պատահարներ