Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Կառլ III-ը մոր մահից հետո առաջին հայտարարությունն է արել

Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Կառլ III-ը՝ Եղիսաբեթ II-ի ավագ որդին, առաջին հայտարարությունն է արել մոր մահից հետո: 

 

«Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար: Մենք խորապես սգում ենք սիրելի միապետի և շատ սիրելի մոր կորուստը: Ես գիտեմ, որ կորուստը կզգացվի ամբողջ երկրում: Սգի և փոփոխության այս ժամանակահատվածում ես և իմ ընտանիքը կմխիթարվենք և աջակցություն կստանանք հարգանքի և խորը ջերմության իմացությամբ, որը վայելում էր թագուհին», - ասվում է նոր միապետի հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ գահը ժառանգել է արքայազն Չարլզը, ով ստացել է Կառլ III անունը: Հանգուցյալ թագուհու որդին իր առաջին հայտարարության մեջ մոր մահն անվանել է «ամենամեծ տխրության պահն իր և ընտանիքի բոլոր անդամների համար»:


 

 

Քաղաքականություն

Պատահարներ