
Ռուսաստանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները․ Էրդողանի կոչը՝ եվրոպական երկրներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը այն երկիրը չէ, որին կարելի է թերագնահատել, Արեւմուտքը պետք է նախօրոք մտածեր այս էներգետիկ ճգնաժամի մասին։
«Ռուսաստանին թերագնահատողներին ասում եմ՝ դուք սխալվում եք, Ռուսաստանը այն երկիրը չէ, որին կարելի է թերագնահատել, Ռուսաստանը նվազեցրել է բնական գազի մատակարարումները, գները բարձրացել են Եվրոպայում, բոլորը մտքի մեջ են, ինչո՞ւ նախկինում չէիք մտածում այդ մասին։ Այստեղ, իհարկե, Ռուսաստանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, երբ բոլորը հարձակվեն նրա վրա: Մենք հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ խաղաղության կհասնենք և կդադարեցնենք այս հարցը: Թող աշխարհը նորից խաղաղություն գտնի»,- Սերբիայի ղեկավարի հետ մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը: