
Պուտինը խոսել է Ռուսաստանում գնաճի մասին

Ռուսաստանի Դաշնությունում տարեկան գնաճը մի փոքր գերազանցում է 14%-ը, սակայն նկատվում է նվազման միտում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Մեզ մոտ դա 14 տոկոսի սահմաններում է և մի փոքր, բայց միտումը, ի տարբերություն արևմտյան տնտեսությունների, նվազման է գնում»,- ասել է նա։
Ռուսաստանում գնաճը մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակը, փորձագետների կարծիքով, կհասնի նպատակային մակարդակին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միացյալ Նահանգներում գնաճը 8,5 տոկոս էր, հիմա ունենք 14 տոկոսի սահմաններում՝ մի փոքր, բայց միտումը, ի տարբերություն արևմտյան տնտեսությունների, նվազման է, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ինչ-որ տեղ 12 տոկոսի սահմաններում և, ըստ մեր շատ փորձագետների, առաջին եռամսյակում, մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակը, մենք, ամենայն հավանականությամբ, կհասնենք թիրախային ցուցանիշներին՝ ինչ-որ մեկն ասում է 5-6%, իսկ մեկը ասում է, որ 4% մակարդակը նույնպես կլինի» - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստում։