
Էներգոդարը կրակի տակ է․ ուկրաինացիները զանգվածային հրետակոծություն են սկսել

Ուկրաինական զորքերը սկսել են Էներգոդարի զանգվածային հրետակոծությունը, քաղաքը ժամանակավորապես լիցքաթափված է, հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը Telegram-ի իր ալիքում։
«Էներգոդարը կրակի տակ է, ուկրաինացի զինյալները զանգվածային հրետակոծություն են սկսել, ինչի հետևանքով քաղաքը ժամանակավորապես լիցքաթափվել է»,- գրել է նա, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ռոգովի խոսքով՝ Զապորոժյեի ատոմակայանի վեցերորդ էներգաբլոկի հզորությունը կրճատվել է մինչև 135-140 ՄՎտ։ Զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը օրվա ընթացքում երեք անգամ կրակել են Էներգոդարի ուղղությամբ՝ արձակելով 16 արկ։ Տրանսֆորմատորային ենթակայանին հարվածելուց հետո պարզվեց, որ քաղաքը հոսանքազրկվել է, ռուսական հրետանին ի պատասխան ճնշել է հակառակորդի կրակային ուժը։