
Ջոնսոնի հեռանալուց հետո Լարի անունով հայտնի կատվի գրառումը համացանցային մեմ է դարձել

Լարի կատուն, ով ապրում է Դաունինգ սթրիթում գտնվող նստավայրում, հաստատել է, որ Բորիս Ջոնսոնը լքել է այն։
«Այո, ես դուրս եկա՝ ստուգելու, որ նա չկա։ Նա գնացել է»,- գրված է կատվի Twitter-ում։ Հրապարակումից ժամեր անց համացանցը ակտիվ քննարկում և մեմ է դարձրել լուսանկարը, որը հրապարակված է Լարի կատվի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը կնոջ՝ Քերի Ջոնսոնի ուղեկցությամբ լքել է Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրը։
Դրանից առաջ նա երկրի ղեկավարի պաշտոնում հանդես է եկել իր վերջին ելույթով, որում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին սատարելու մասին, որը կփոխարինի իրեն վարչապետի պաշտոնում։
Ջոնսոնը պահպանողականներին կոչ է արել մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները եւ միավորվել։