Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի․ Իսրայելի վարչապետը պատասխանել է Իրանի սպառնալիքին

Իսրայելը պատրաստ է Իրանի հետ կապված ցանկացած սպառնալիքի և ցանկացած սցենարի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։


«Դեռևս վաղ է ասել, թե արդյոք մեզ իսկապես հաջողվել է խափանել միջուկային համաձայնագիրը, սակայն Իսրայելը պատրաստ է ցանկացած սպառնալիքի և սցենարի: Եթե Իրանը շարունակի փորձել, ապա նա կիմանա Իսրայելի հնարավորությունները: Մենք կշարունակենք հակաահաբեկչությունը բոլոր ոլորտներում և կպատասխանենք նրանց, ովքեր մեզ վնաս են ցանկանում»,- ասել է Լապիդը՝ Նևաթիմ ռազմաօդային բազա կատարած այցի ժամանակ։ 

 

Նա հավելել է, որ իր  և նախագահ Բայդենի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 

 

«Մենք ազատ ենք այն ամենում, ինչ անհրաժեշտ է Իրանին միջուկային սպառնալիք չդառնալու համար»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ