ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Պուշկին-Եկմալյան խաչմերուկում հինգ րոպեում կտրում մեծ ծառն ու տանում. Factor. am
Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։ Բնակիչը նաև արձանագրել է ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։
Factor.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ։ Վերջինս խոստացավ զրուցել Քաղաքաշինության և Կանաչապատման վարչության հետ՝ խնդրի մասով պարզաբանում ստանալու համար, սակայն, Սարդարյանի փոխանցմամբ՝ պատկան մարմինների հետ կապի դուրս գալ հնարավոր չեղավ։ Պատճառը, հավանաբար, աշխատանքային օրվա ավարտով է պայմանավորված։ Քաղաքապետարանից պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք և խնդիրը կշարունակենք պահել մեր ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ՝ Արգենտինայի փոխնախագահի դեմ. հրապարակվել են կադրեր
Տղամարդը ատրճանակով հարձակվել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշների վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ոստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափ և բղավոցներ. Հնդկաստանում ատրակցիոնն ընկել է15 մետր բարձրությունից, կան տուժածներ
Հնդկաստանի Փենջաբ նահանգի Մոհալի քաղաքում ատրակցիոնի վթարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է 18-ից 20 մարդ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական ուժերը պայթեցրել են Բերդյանսկի պարետի մեքենան
Բերդյանսկի պարետ Արտեմ Բարդինի մեքենան պայթեցվել է քաղաքի կենտրոնում՝ ռազմաքաղաքացիական վարչակազմի շենքի մոտ, հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժն ընդհատել է Լիխտեյնշտեյնի խորհրդարանի՝ երկրաշարժերի հարցով նիստը
Երկրաշարժի պատճառով ընդհատվել է Լիխտենշտեյնի Լանդտագի (Խորհրդարանի) սեյսմիկ պաշտպանության հարցով նիստը։ Ցնցումները տեղի...