ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական ուժերը պայթեցրել են Բերդյանսկի պարետի մեքենան
Բերդյանսկի պարետ Արտեմ Բարդինի մեքենան պայթեցվել է քաղաքի կենտրոնում՝ ռազմաքաղաքացիական վարչակազմի շենքի մոտ, հայտնում է քաղաքապետարանի Telegram ալիքը։ Բարդինը ծանր վիճակում հոսպիտալացվել է, գրում է ТБК-ն:
Պայթյունից վնասվել են նաև երեք քաղաքացիական մեքենաներ, որոնց ներսում ոչ ոք չի եղել։ Տեղի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են «Կիևի ռեժիմի ահաբեկիչներին»։
Ավելի վաղ Զապորոժիեի մարզի պետական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր Բերդյանսկի կենտրոնում պայթյունի մասին։
Ռուսական РИА Новости պետական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, պարզաբանել է, որ քաղաքային հրամանատարի մեքենան պայթեցրել են, որից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել, և առնվազն մեկ մարդ հայտնվել է հիվանդանոցում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ՝ Արգենտինայի փոխնախագահի դեմ. հրապարակվել են կադրեր
Տղամարդը ատրճանակով հարձակվել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշների վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ոստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Պուշկին-Եկմալյան խաչմերուկում հինգ րոպեում կտրում մեծ ծառն ու տանում. Factor. am
Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցնում է հարակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափ և բղավոցներ. Հնդկաստանում ատրակցիոնն ընկել է15 մետր բարձրությունից, կան տուժածներ
Հնդկաստանի Փենջաբ նահանգի Մոհալի քաղաքում ատրակցիոնի վթարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է 18-ից 20 մարդ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը՝ Ջերմուկում. ինչ է կատարվում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբքուքյան իր էջում տեղեկաց...