ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժն ընդհատել է Լիխտեյնշտեյնի խորհրդարանի՝ երկրաշարժերի հարցով նիստը
Երկրաշարժի պատճառով ընդհատվել է Լիխտենշտեյնի Լանդտագի (Խորհրդարանի) սեյսմիկ պաշտպանության հարցով նիստը։ Ցնցումները տեղի են ունեցել այն պահին, երբ խորհրդարանականները քննարկում էին այս բնական երևույթի հետևանքների և ավերածություններից պաշտպանվելու խնդիրը։
Առաջին ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Առաջադիմական քաղաքացիական կուսակցության պատգամավոր Բետինա Պետցոլդ-Մայրի ելույթի ժամանակ։ Ցնցումների վրա նա ծիծաղել է և շարունակել իր զեկույցը մինչև երկրորդ երկրաշարժը: Այս պահին խորհրդարանի նախագահ Ալբերտ Ֆրիկը ընդհատել է հանդիպումը, հայտնում է Associated Press-ը։
Գերմանական երկրագիտական հետազոտական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ։ Միևնույն ժամանակ Լիխտենշտեյնի ոստիկանությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները կազմել են 3,9 մագնիտուդ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահափորձ՝ Արգենտինայի փոխնախագահի դեմ. հրապարակվել են կադրեր
Տղամարդը ատրճանակով հարձակվել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշների վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ոստիկանն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափ և բղավոցներ. Հնդկաստանում ատրակցիոնն ընկել է15 մետր բարձրությունից, կան տուժածներ
Հնդկաստանի Փենջաբ նահանգի Մոհալի քաղաքում ատրակցիոնի վթարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է 18-ից 20 մարդ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում տղամարդը ինքնաթիռ է առևանգել և սպառնացել մխրճվել առևտրի կենտրոնի մեջ
ԱՄՆ Միսիսիպի նահանգում տղամարդն առևանգել է օդանավ և սպառնացել մխրճվել տեղի Տուպելո քաղաքի Walmart խանութին։ Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ Բոսֆորում. նեղուցը փակվել է բեռնանավի վթարման պատճառով
Արտակարգ դրության պատճառով Բոսֆորում դադարեցվել է երթևեկությունը։ Չոր բեռնատար Lady Zehma նավը, որը Ուկրաինայից Ստամբուլ...