Պեսկովը՝ Կադիրովի հնարավոր հրաժարականի մասին
Այս հաղորդագրությունները երբեք իրականություն չեն դարձել: Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ նա շարունակում է ղեկավարել Չեչնիայի Հանրապետությունը: Այսպես, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հրաժարականը, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ ինքը «ամենաերկարակյացն է բոլոր սուբյեկտների ղեկավարների մեջ»։
«Կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է...», - ասել է նա:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մտածել է «անժամկետ և երկարատև արձակուրդի մասին»։ Այս մասին նա խոսել է իր թելեգրամյան ալիքում:
«Հիմա իմացա, որ բոլոր սուբյեկտների ղեկավարներից ամենաերկարակյացն եմ։ Առաջին տեղում. Արդեն 15 տարի է, ինչ ես ղեկավարում եմ հանրապետությունը... Կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է... Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին»,- ասել է Կադիրովը:






























