Իրանցիները Հայաստանում ավտոմեքենաներ կարտադրեն

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյմանփակը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ հանդիպմանը քննարկել է առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների համատեղ արտադրական գծի գործարկումը, գրում է IRNA-ն:
 

Զրուցակիցները քննարկել են նաև Իրանի խոշորագույն ավտոարտադրողներից մեկի արտադրական գծի գործարկման հարցը։
 

«Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այս գործողությունը կարող է լավ արդյունքներ ունենալ երկու երկրների համար»,- մեջբերում է IRNA-ն Պեյմանփակի խոսքերը։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի կեսերին Հայաստան կայցելի իրանական առևտրային պատվիրակություն և կբացվի իրանական առևտրի կենտրոն։
 

Իրանցի պաշտոնյան ասել է, որ Հայաստանում Սիսիան-Քաջարան ճանապարհի նախագիծը շատ կարևոր է երկու երկրների համար։ Երթուղին Հյուսիս-Հարավ ծրագրի մի մասն է, այս հատվածը կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը:

Քաղաքականություն

Պատահարներ