Մետաքսե Հակոբյանը՝ ԱԽ քարտուղարի Արցախ կատարած այցի մասին

 «Պաշտոնական այցելությունների բացակայությունը փաստում է մի բան, որ ՀՀ իշխանություններն այլևս կապ չունեն Արցախի հետ: ՀՀ ԱԽ քարտուղարը, անկեղծ ասած, չեմ էլ կարող ասել՝ ինչի համար էր ընդհանրապես Արցախում, ինչ նպատակով էր եկել, միգուցե ինչ-որ բաներ շոշափելու՝ տրամադրություններ, կամ իր աչքով տեսնելու: Ասում էին՝ նաև գլխավոր դատախազն է եկել, ՔՊ-ական երկու պատգամավորներ»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ այցերը Ստեփանակերտ՝ ցուցադրական էին. «Որ հետո, երբ ասվի՝ չեն եկել, նշվի, որ երկու հոգի եղել են»:

Քաղաքականություն

Պատահարներ