
Ինչ վիճակ է Զապորոժիեի ԱԷԿ-ում. Գրոսսին մանրամասնել է

Զապորոժիեի ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը խախտվել է հրետակոծության հետևանքով, անվտանգության համակարգերի մեծ մասն աշխատում է «համեմատաբար լավ»: Այս մասին ասել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին:
Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ներկայություն է հաստատում կայանում: Իր խոսքով՝ միջուկային օբյեկտում կշարունակեն աշխատել երկու տեսուչներ և ՄԱԳԱՏԷ-ի վեց ներկայացուցիչներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷկ-ում մնացել է ուղիղ 3 ժամ 20 րոպե և լքել է կայանը:
«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում ատոմակայանը հնարավոր միջուկային վթարից պաշտպանելն է»,- ասել է այնտեղ ժամանած գլխավոր տնօրեն Գրոսսին։
«Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կարողանանք համաձայնության գալ 2 կողմերի հետ»,-ասել է նա: