«Սուրմալու»-ի պայթյունը եղել է տեսչական մարմնի կողմից հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստից. Aravot
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախաքննությամբ ձեռքբերված հիմնավոր տվյալների, տեղի է ունեցել հրավառելիք ներկրող վարձակալի պահեստից, որը տեսչական մարմնի կողմից չի ունեցել պահպանման թույլտվություն: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Ըստ լրատվականի աղբյուրի` դա սալյուտ ներկրողների հիմնական պահեստը չի եղել:
«Այլ պահեստ են ունեցել, ոչ «Սուրմալուի» տարածքում, որտեղ ներկրումից հետո պահեստավորել են 12 տոննա սալյուտ: Իսկ «Սուրմալուի» պահեստը (որտեղից պայթյուն է եղել) եղել է իրենց ածանցյալ պահեստը, որտեղ որոշակի քանակությամբ են պահել ու վաճառք իրականացրել: Պատկերացնում եք՝ Աստված չաներ, բա որ հիմնակա՞ն պահեստը տրաքեր: Իրենք պետք է տեսչական մարմնին հայտնեին, ասեին՝ մենք բերել ենք էսքան քանակով սալյուտ, եկեք, ստուգեք, եթե պահման պայմանները բավարար են, թույլտվության վերաբերյալ եզրակացություն տվեք: Նման բան չի արվել:
Ընդ որում՝ ժամկետ է նշված, տվյալ պահեստում սալյուտ պահելու համար տրվում է երեք տարի կոնկրետ քանակի համար: Կոնկրետ քրեական գործի քննությամբ հստակ տեղեկություններ են ձեռքբերվել, ե՛ւ տեսագրությամբ, ե՛ւ կոնկրետ ապացույցներով, թե ինչպես է պայթյունը տեղի ունենում՝ չնայած չկա փորձագետի եզրակացություն: Այնտեղ նաեւ պահոցների մասին էր խոսվում, էդ սալյուտները պետք է դրվեին համապատասխան պահոցներում՝մետաղյա, որի հաստությունը պետք է լիներ 3մմ: Քրեական գործի նյութերից երեւում է, որ պահպանված չի եղել», - նշել է աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Վրաստանը ժամանակավորապես կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը
Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսայի...
«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան». մանրամասներ` հայկական արբանյակի վերաբերյալ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօր...
Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր
Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր։ Նրա պաշտոնական հռչակագիրը ստորագրել են մի շարք բարձրաստիճան անձի...