Վրաստանը ժամանակավորապես կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը
Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում:
«Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման եւ ընթացիկ տեխնիկական աշխատանքների կապակցությամբ «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասված է Facebook-ում գերատեսչության Էջում:
Աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական ռեժիմով՝ շուրջօրյա: Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները գտնվում են սերտ շփման մեջ, որպեսզի անարգել սկսեն բեռների բացթողումը, որոնք այդ ժամանակ կկուտակվեն սահմանին»,-հավելել են Եկամուտների ծառայությունում:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան». մանրամասներ` հայկական արբանյակի վերաբերյալ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօր...
Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր
Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր։ Նրա պաշտոնական հռչակագիրը ստորագրել են մի շարք բարձրաստիճան անձի...
Ադրբեջանը թարմացրել է զոհված զինծառայողների ցուցակը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ցու...