Լատվիայում կարգելվի ռուսերենը հանրային վայրերում և աշխատաշուկայում

Լատվիայի կառավարությունը կքննարկի ռուսաց լեզվի սահմանափակման մասին օրենքը: Ինչպես գրում է Bloomberg-ը՝ այն կլինի օրենք, որը կնշանակի «վերջ՝ երկլեզվությանը»:
 

Երկրի արդարադատության նախարարությունն ակնկալում է օրենքի ընդունում մինչև հոկտեմբերի 1-ը։ Ռուսաց լեզվի օգտագործումը հանրային տարածքում և աշխատաշուկայում կարգելվի։
 

Ցանկացած հնարավոր բացառություն կտարածվի միայն ԵՄ լեզուների օգտագործման վրա:

 

Ավելի վաղ AuroraNews.am-ը գրել էր, որ  Լատվիայում Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը (NEPLP) արգելել է ռուսական բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Ընդհանուր առմամբ, արգելվել է 80 ռուսական հեռուստաալիք։ Դրանցից են Illusion+, Kino24, Mir TV, Hunting and Fishing, Pepper, Russian Illusion եւ այլն։

Քաղաքականություն

Պատահարներ