Քաղաքականություն

Սպիտակ տունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը

Սպիտակ տունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը

Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունները շարունակվում են, իսկ դրանց ձախողման վերաբերյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ինչի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի բաժինը՝ վկայակոչելով քննարկումներին մասնակից ամերիկացի պաշտոնյային։


Մինչ այս մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե իրանական պատվիրակությունը դադարեցրել ու լքել է բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններից հետո, որոնք վերաբերում էին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությանը, և չի վերադառնալու քննարկումներին, քանի դեռ ԱՄՆ առաջնորդը ներողություն չի խնդրել։


«Հակառակ տարածված կեղծ տեղեկատվության՝ իրանցիները դեռ այստեղ են, և բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է ամերիկյան կողմի ներկայացուցիչը:


Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում, Կատարի և Պակիստանի միջնորդությամբ, տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները։ Խորհրդակցություններին զուգահեռ Թրամփը սպառնացել է Թեհրանին նոր հարվածներով, եթե վերջինս չստիպի Լիբանանում իրանական աջակցություն վայելող խմբավորումներին դադարեցնել «խնդիրներ ստեղծելը»։ Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ կողմերի քննարկման թեմաներն են եղել իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ու Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմը։


«Ակտիվ քննարկումներ են ունեցել միջուկային գործարքի բոլոր տարրերի շուրջ։ Մենք մտադիր ենք շարունակել այդ հարցերից յուրաքանչյուրի մշակումը և այս խորհրդակցությունների արդյունքները որպես հիմք օգտագործել հետագա տեխնիկական բանակցությունների համար»,-նշել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250