ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլն է անցկացվել
Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին կայացել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը, որի արդյունքում կողմերը սահմանել են 60-օրյա ճանապարհային քարտեզ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով:
Միջնորդ պետությունները՝ Պակիստանն ու Կատարը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով վերջնական գործարքի համար սահմանված 60-օրյա ճանապարհային քարտեզի մասին: Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, կայացած խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Մասնավորապես, որոշվել է հիմնել քաղաքական վերահսկողության մարմին, ինչպես նաև հատուկ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են պատժամիջոցների չեղարկման, միջուկային ծրագրի և վեճերի լուծման խնդիրներով: Բացի այդ, 60-օրյա անցումային ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում միջադեպերը բացառելու, ինչպես նաև առևտրային նավերի անվտանգ ու անվճար տեղաշարժն ապահովելու համար կձևավորվի ուղիղ կապի խողովակ։ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը հետևելու նպատակով ԱՄՆ-ի, Իրանի և Լիբանանի ներգրավմամբ կստեղծվի հատուկ «ապաէսկալացիոն կենտրոն»։
Բանակցային փուլի ավարտին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. «նավթային պատժամիջոցները չեղարկվել են, արտերկրում գտնվող իրանական ակտիվների մի մասն ապասառեցվել է, և Իրանի համար վերականգնման ու զարգացման խոշոր ծրագիր է մեկնարկել»:
Տեխնիկական մակարդակի հանդիպումները կշարունակվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...