ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Զապորոժիեի ատոմակայանի մոտ կրակում են ուկրաինական ուժերը. РИА Новости

ԱՄՆ զինվորականները հավանական են համարում, որ ուկրաինական ուժերը կրակում են Զապորոժիեի ատոմակայանի մերձակայքում, ասել է ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

 

Միաժամանակ Սպիտակ տունն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի վերահսկելու, թե որտեղից են արկերն ընկնում ատոմակայանի տարածքում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնում է Զապորոժիե ԱԷԿ: Այս մասին կառույցի ղեկավարը գրել էր իր թվիթերյան էջում:

 

«Եկել է օրը, Զապորոժիեի ԱԷԿ-ին աջակցության և օգնության առաքելությունն արդեն ճանապարհին է։ Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այս առաքելությունը, որը տեղում կլինի այս շաբաթ»,- գրել էր Ռաֆայել Գրոսսին:

 

Քաղաքականություն

Պատահարներ