Այլ
Պակիստանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
Unknown
Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ասվում է Աղետների կառավարման ազգային վարչության հայտարարության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին։
Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 14-ից շարունակվող մուսոնային անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվել է 1033 մարդ, տուժել՝ 1527-ը։ Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 119 մարդ, վիրավորվել՝ 71-ը։
Գերատեսչությունում նշել են, որ անձրևների և ողողված գետերի հետևանքով վնասվել է 3451,5 կիլոմետր ճանապարհ, փլուզվել է 149 կամուրջ, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 949,8 հազար տուն, սպանվել է ավելի քան 719,5 հազար գլուխ անասուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նյույորքցին կենդանիների իրավունքների պաշտպանների աչքի առաջ խորոված է կերել
Unknown
Միացյալ Նահանգները մտադիր Է Ուկրաինային օգնություն ցույց տալ այնքան, որքան դա կպահանջվի Կիևին․ Բայդեն
Unknown
Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ
Unknown
Դոլարը, եվրոն և ռուբլին՝ Հայաստանում գործող բանկերում
Unknown