Դա հավասարազոր է քաղաքական մահվան. Ղազինյանը՝ Ավինյանի հայտարարության մասին
Ավինյանը հիմար չէ, որ գնար համազգային ողբերգության էպիկենտրոն և հայտարարեր իր՝ ՔՊ քաղաքապետի թեկնածու լինելու մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Ավինյանը հիմար չէ, որ գնար համազգային ողբերգության էպիկենտրոն և հայտարարեր իր՝ ՔՊ քաղաքապետի թեկնածու լինելու մասին: Հատկապես որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան 2023թ. սեպտեմբերին, իսկ արտահերթ ընտրությունների թեման փակվել էր դեռ ամիսներ առաջ:
Նույնիսկ միջակ ուղեղի և ինտելեկտի տեր անձնավորությունը կհասկանար, որ դա քաղաքական, բարոյական և պարզապես մարդկային առումով զազրելի է և անթույլատրելի:
Դա հավասարազոր է քաղաքական մահվան, քանի որ այս դրվագը նրա քաղաքական կենսագրության մեջ երբեք չի մոռացվելու և ցանկացած առիթի դեպքում նրան երեսով են տալու տասնյակ մահերի, աղետի և ողբերգության ֆոնին քաղաքական փիառ անելու այս քայլը:
Ի՞նչը, կամ ո՞վ է ստիպել նրան գնալ այդ քայլին, ի՞նչ ներքին կոնֆլիկտներ կան ՔՊ-ում և ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո:
Այս հարցերի պատասխանները շատ խորն են թաղված, իսկ արմատները հասնում են մինչև 2018թ. իշխանազավթման իրադարձություններ . . .»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ կա
Ահազանգ կա, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարք կա տեղադրված: Auroranews-ին ահազանգել են քաղաքացիներ և հայտնել, որ փ...
Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են
Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝...
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Այս մասին...