Թուրքիան ու Ղազախստանը կփոխանակվեն ռազմական հետախուզական տվյալներով

Ղազախստանի նախարարների կաբինետը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը։ Կառավարության համապատասխան որոշումը չորեքշաբթի օրը տեղադրվել է Ղազախստանի նորմատիվ իրավական ակտերի տեղեկատվական-իրավական համակարգի կայքում։

 

Արձանագրության նպատակն է որոշել երկու երկրների միջև հետախուզական ռազմական տեղեկատվության փոխանակման պարտավորությունները, պայմանները և ընթացակարգերը։ 

 

«Կողմերը համագործակցում են հետևյալ ոլորտներում. հետախուզական ռազմական տեղեկատվության փոխադարձ փոխանակում և արդի հարցերի վերաբերյալ փորձագիտական ​​գնահատականներ. հետևել տարածաշրջանում (պետությունում) ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը, որը վտանգ է ներկայացնում կողմ պետությունների անվտանգության համար. տեղեկատվության փոխադարձ փոխանակում միջազգային ահաբեկչական և այլ կազմակերպությունների վերաբերյալ, որոնք վտանգ են ներկայացնում կողմ պետությունների անվտանգության համար»,- ասվում է փաստաթղթում։
 

Նշվել է, որ հետախուզական ռազմական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է զինվորականների հանդիպումների ժամանակ, ինչպես նաև դիվանագիտական ​​ուղիներով։ Ռազմական հետախուզության տեղեկատվության փոխանցումը կարող է մերժվել կողմ պետություններից մեկի ազգային ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող կամ նրա ազգային և միջազգային շահերին հակասելու դեպքում:

Քաղաքականություն