Չինաստանը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Չինաստանը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին։
«Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Հուսով ենք, որ կողմերը կհետևեն հրադադարի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից, ինչպես նաև կկարողանան քաղաքական երկխոսության միջոցով վերացնել հակասություններն ու տարաձայնությունները»,–ասել է նա։
Հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողի մասին տեղեկությունը։
Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով,...
Երկիրը օգոստոսի 18-ից կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցները, որոնք սահմանափակում են վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքա...
«Անխոհեմ քաղաքականությունը, նրա չհաշվարկված քայլերը հանգեցրին ողբերգական պատերազմի». Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է 2008 թվականին ռազմական հակամարտության պատճառը: Նրա խոսքերը մեջբերում...